Ադրբեջանը հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել։ Այս մասին կրկին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության («Caucasus Heritage Watch») միջազգային կազմակերպությունը:

«Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ որ օրեր առաջ Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը կրկին ահազանգել էր, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոց։

Այն 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից և Ն. Շուշիի և Վազգենաշենի  մերձակայքում գտնվող գերեզմանատների վնասումից հետո։

405079430_667977838816624_6551590096304113526_n.thumb.jpg (82 KB)

405086135_667978035483271_219448203782791413_n.jpg (97 KB)