Էսկալացիայի հնարավորություն մենք մշտապես տեսնում ենք, որովհետեւ բազմաթիվ օրինակներ կան, որ օրինակ, 2022-ի օգոստոսի վերջին հանդիպում տեղի ունեցավ, դրանից 15 օր հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությանը, որ Վաշինգտոնը կօգտագործի բոլոր գործիքները կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առեւտրային ճանապարհի ստեղծումը, նա ասաց. «Երբեւիցե որեւէ բան բացառել չենք կարող, եւ ԱՄՆ-ի զգուշացումը նաեւ դրան է միտված: Իրոք, հայկական կողմը պատրաստ է եւ գնում է խաղաղության»:

Հարցին՝ հնարավո՞ր է ԱՄՆ-ի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում տեղի ունենա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Սա այն եզակի հարցերից է, որի հետ կապված ես ինֆորմացիա չունեմ: Ես չեմ հասկանում՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի խուսափելը տարբեր ֆորմատներից:  Սկզբում իրենք ֆրանսիացիներին մեղադրեցին, հետո Բրյուսելին մեղադրեցին, ֆորմատից հրաժարվեցին, հետո Վաշինգտոնից հրաժարվեցին: Ես անկեղծ, չեմ հասկանում, թե այդ ժամանակ ձգելն ինչ է տալուԱդրբեջանին, ինչ է տալու տարածաշրջանին: Մեկ ձեռքով իրենք խոսում են խաղաղության մասին, մյուսով խուսափում են, կարելի է ասել, արդեն շատ մոտ իրականությանը խաղաղության պայմանագրից»,-ասաց ԱԺ նախագահը: