Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա։ Հայաստանի Հանրապետությունը նման յուրաքանչյուր առաջարկ պատրաստ է քննարկել»,- ասաց Սիմոնյանը։