Այն, որ ՀՀԿ նոր անդամներին տոմսը հանձնում է կուսակցության ղեկավարությունը, միանգամայն բնական է: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում ունեցած իր ասուլիսի ընթացքում: Շրջանառվող լուրերի վերաբերյալ, որ վարչապետը անձամբ այցելում է շրջաններ եւ հանձնում կուսակցական տոմսեր, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այդ պրակտիկան միանգամայն բնական է համարում. «Դա կուսակցության կառուցման բնականոն գործընթաց է: Երբ կուսակցության գործադիր մարմնի անդամները անձամբ են հանձնում կուսակցական տոմսերը, դրանով մեծ նշանակություն են տալիս կուսակցության ընդլայնմանը եւ դրա շարքերի համալրմանը», - հայտարարել է կառավարության ղեկավարը:
«Բացի դրանից, մենք ընդունում ենք մեր գործընկեր կուսակցությունների`«Եդինայա Ռոսիայի», Եվրոպական ժողովրդավարական կուսակցության փորձառությունը, միմյանցից փոխառում ենք ները եւ դրականը: Այդ պատճառով որոշել ենք մեծացնել մեր ակտիվությունը մարզերում, իսկ կիրակի օրը սպասվում է նաեւ տնտեսական կոնֆերանսի անցկացում, ինչը եւս նորարարություն կդառնա», -- հայտարարել է կառավարության ղեկավարը:




























