Ով կցանկանա համագործակցել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, միայն կշահի դրանից: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային Ժողովում կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ:

Խոսելով կոալիցիայի ներսում կուսակցությունների փոխհարաբերությունների մասին` վարչապետն ասել է, թե հարաբերությունները կառուցվում են կոալիցիոն հուշագրի սկզբունքով, որ ստորագրվել էր 2008թ. փետրվարին:

«Հանրապետական կուսակցությունն այսօր երկրի քաղաքական դաշտի առանցքն է, եւ կուսակցությունն այդ դիրքը ոչ միայն պահպանելու է, այլեւ ամրապնդելու: Մենք համախմբված ենք Հայաստանի նախագահի շուրջ, եւ մտադիր ենք ավելացնել մեր քաշը քաղաքական ասպարեզում, ոչ թե գործընկերների հաշվին, այլ մեր հեղինակության բարձրացման հաշվին: Ուզում եմ նախազգուշացնել նրանց, ովքեր տարածում են լուրեր մեր կուսակցության մասին, Հանրապետական կուսակցությունը երկրի ամենաազդեցիկ ուժն է, որը կարող է ապագայում էլ ձեւավորել քաղաքական դաշտի միջուկը: Ուստի նրանք, ովքեր կհամագործակցեն մեր կուսակցության հետ, կհաղթեն դրանից, ով չի ցանկան, կմնա կոտրած տաշտակի առջեւ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Պատասխանելով Խոսրով Հարությունյանի, Արտաշես Գեղամյանի եւ պարույր Հայրիկյանի հնարավոր միանալու մասին հարցին, վարչապետն ասել է,թ ե ՀՀԿ-ն պատրաստակամ է արձագանքել համագոծակցության առաջարկներին: «Դուք երեք անուն նշեցիք, եւս կարող եմ դեռ տասնյակ անուններ նշել, որոնք պատրաստ են համագործակցել մեր հետ: Եւ պատրաստակամությունը փոխադարձ է»,- ասել է վարչապետը: