Եմենի մայրաքաղաք Սանայում հարյուրավոր կանայք հավաքել են իրենց փարաջաները եւ այրել`ի նշան երկրի նախագահ Ալի Աբդալ Սալեհի հրաժարականը պահանջող նախաձեռնության ճնշման դեմ բողոքի:

Եմենուհիները այս նախաձեռնությունը կազմակերպել էին կառավարական ուժերի եւ ընդդիմության զինված կողմնակիցների բախումների պայմաններում, որոնք շարունակվում են` չնայած նախօրեին կողմերի միջեւ ստորագրված կրակի դադարեցման մասին համաձայնագրին: