Թաիլանդում ուժեղ հեղեղումները սպառնում են  Բանգկոկին: Հոկտեմբերի 26-ի առավոտյան, ամբողջությամբ ողողվել է  մայրաքաղաքային օդանավակայաններից  մեկի` «Դոնմուանի»  թռիչքուղին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թաիլանդի կառավարությունը լուրջ մտահոգություն է հայտնել  բազմամիլիոնոնց մայրաքաղաքի իրավիճակի առնչությամբ:  Բանգկոկի բնակիչները գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, խանութներում  սահմանափակումներ են դրվել.  խոշոր առեւտրի կենտրոններից մեկում անձին վաճառում են մեկ տուփ բրնձից եւ մեկ փաթեթ ձվից ոչ ավելի:  Քաղաքի որոշ հատվածներից բնակչությանը տարհանում են:

Կառավարությունը մայրաքաղաքի պաշտպանության համար  օգտագործում է ռազմածովային նավատորմի ուժերը եւ  պետական ծառայություններին ու մասնավոր անձանց պատկանող  նավեր: Զինվորականները հուսով են, որ նավերի շարժիչները կօգենեն արագացնել ջրերի հոսքը գետերում, սակայն, որոշ կանխատեսումներով, Բնգկոկոի կենտրոնը, այնուամենայինվ, կհեղեղվի:

Իշխանությունները  հոկտեմբերի 27-31-ը  հայտարարել են  ոչ աշխատանքային օր`  մարդկանց հնարավորություն տալու համար լքել քաղաքը:

Իրենց տներն ստիպված  են թողնել 4 հազար բնակիչներ: