Դեյվիդ Կալվոն (David Calvo), Կուբիկ-Ռուբիկ հավաքելու Իսպանիայի կրկնակի չեմպիոնը, նոր ռեկորդ է սահմանել: Փազլը լուծելու համար նա օգտագործել է միայն մեկ ձեռքը, իսկ մյուսով ձեռնածություն է անում եւս երկու Կուբիկ-Ռուբիկներով: Իր հերթական ռեկորդի համար նա մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է ծախսել:
Նրա մասնակցությամբ տեսահոլովակը YouTube-ում դիտումների թվով արդեն հայտնվել է առաջատարների շարքում:
Հիշեցնենք, որ 2010թ նա երկու կուբիկ է հավաքել` ակվարիումում 6 շնաձկների հետ, ըստ որում` շնաձկներից մի քանիսի երկարությունը գերազանցել է երկու մետրը: Երկու փազլների լուծման համար Դեյվիդը ծախսել է 76 վայրկյան:











