Հաջորդ տարի Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու, այս նշաններն արդեն տեսանելի են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով, տնտեսական աճի գործոնները վերանում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ Հայաստանի իշխանությունների կողմից ստեղծված սուբյեկտիվ պատճառներով։

Պատգամավորի մոտ տպավորություն է ստեղծվել, որ իշխանություններն ամեն ինչ անում են մեքենաներ ներկրողների դիրքերը թուլացնելու համար՝ իմանալով, որ մեքենաները հիմնականում արտահանվում են Ռուսաստան։

«Երևի դրա համար է, որ իշխանությունները կտրուկ թանկացրել են ավտոկայանատեղիների գները»,- նշեց Ավետիսյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում աճում է այն քաղաքացիների թիվը, որոնց եկամուտները ցածր են սպառողական նվազագույն զամբյուղի արժեքից։

«Սա հասարակության մեջ ֆինանսական միջոցների անարդար բաշխման արդյունք է»,- հավելեց նա։