Հայաստանի առողջապահության նախարարության եւ «Ռոսպոտրեբնադզորի» միջեւ կնքված` վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում համագործակցության մասին հուշագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի լաբորատոր սրաքավորումներ, ախտորոշիչ պրեպարատներ եւ պատվաստանյութեր:
Փաստաթուղթը ենթադրում է նաեւ տեղեկատվության փոխանակում` Հայաստանում եւ Ռուսաստանում վարակիչ հիվանդությունների տարածման վերաբերյալ, ինչպես նաեւ փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում եւ այլն:
«Հուշագրի դրույթների իրականացումը գործնական քայլ կդառնա` բնակչության առողջության պահպանման հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացման առումով»,- նշվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում:




























