Լիբիայի գահընկեց արված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը պատրաստ է կամավոր հանձնվել Հաագայի միջազգային դատարանին:

Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ին, ավելի վաղ Հաագայի դատարանի նախադատարանային պալատը կալանքի որոշում էր կայացրել Մուամար Քադաֆիի, նրա որդի Սեյֆ ալ-Իսլամի եւ Լիբիայի հետախուզական ծառայության նախկին պետ Աբդուլա աս-Սենուսիի նկատմամբ: Նրանք կասկածվում են մի շարք հանցագործությունների, այդ թվում մարդկության դեմ հանցագործությունների մեջ: