Թուրքիայի Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 471-ի: Տեղի լրատվամիջոցների տվյալներով, տուժածների թիվը նույնպես հետեւողականորեն աճում է. ներկայումս այն հասել է 1650-ի:

Հիշեցնենք, որ Թուրքիայում, հոկտեմբերի 23-ին, Վանի նահանգում 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:

Հոկտեմբերի 25-ին, ավելի քան 1500 հետցնցումների շարքում Վանում, ժամը 19:55-ի սահմաններում, գրանցվել է 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 45 կմ դեպի  հյուսիս-արեւելք:

Էպիկենտրոնում ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Այն զգացվել է նաեւ Երեւանում: