Համացանցային հսկա Google ընկերությունը հերթական անգամ տվյալներ է հրապարակել օգտագործողների մասին անձնական տեղկություններ տրամադրելու կառավարական հարցումների վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, ընդամենը կես տարվա ընթացքում Google –ն ստացել է այդպիսի 15600 հարցում, վերջին 12 ամիսների ընթացքում` 25400 հարցում: Այդ վարկանիշում առաջատարն ԱՄՆ-ն է` ընդհանուր թվի ավելի քան 1/3-ը:
Ընկերությունում նշում են, որ դիմումների ընդհանուր թիվն աճում է. 2010 թ. եղել է 10% -ով պակաս:
ԱՄՆ-ից բացի, բավականին մեծ թվով հարցումները բաժին են ընկնում ժողովրդավարության օրրան համարվող Արեւմտյան Եվրոպայի երկրներին, թեեւ այստեղ հարցումների մեծ մասը վերաբերում է քրեական իրավախախտումների մեջ կասկածվողների տվյալներին:
Տվյալների տրամադրման հարցումներն ամենաշատն ստացվում են Gmail եւ YouTube ծառայությունների միջոցով, գրում է CyberSecurity-ը:




























