Թուրքիայում, այսօր` հոկտեմբերի 26-ի երեկոյան Վանի նահանգում, երկրաշարժի գոտում, կրկին ուժեղ հետցնցում է գրանցվել:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 19,7 կմ խորության տակ:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչեւ այսօր, արձանագրվել է 3-5 մագնիտուդով ավելի քան 520 հետցնցում:




























