Հանքավանում, հոկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել Հանքավանի մոլիբդենի հանքավայրի շահագործման վերաբերյալ հասարակական լսումներ: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:
Հանքի շահագործման իրավունքը տրված է «Գոլդեն Օրե» ընկերությանը; Հանքավայրը գտնվում է Հանքավան գյուղից ընդամենը 0.5 կմ հեռավորության վրա, հանգստյան գոտու հարեւանությամբ:
Խորհրդային տարիներին մշակված տվյալների համաձայն` հանքավայրը պետք է զբաղեցնի 10 քառ. կմ տարածք:
«Գոլդեն Օրե» ընկերությունը չի բացառում, որ հանքի շահագործման ընթացքում որոշ գետերի հունը կտեղափոխի: Դա վերաբերում է Մարմարիկին ու նրա վտակներին` Թեժգետ, Միսխանա, Ուլյաշիկ:
Առայժմ պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա հանքավայրի շահագործումը հանգստյան գոտու կենսագործունեության վրա:



























