Apple ընկերությունն ԱՄՆ-ում ստացել է սմարտֆոնների եւ պլանշետային համակարգիչների սենսորային էկրաններին հպվելու միջոցով ապաարգելափակման տեխնոլոգիայի պատենտը:
Շարժական սարքերի ապաարգելափակման նման տեխնոլոգիա կիրառվում է ոչ միայն iPhone սմարտֆոններում եւ iPad պլանշետային համակարգիչներում, այլեւ` Google ընկերության Android օպերացիոն համակարգում եւ Microsoft ընկերության Windows Phone 7 օպերացիոն համարգում:
Պատենտ ստանալով` Apple ձեռք է բերում մրցակցային առավելություններ:




























