ԵԱՀԿ նախագահությունը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին։
«Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերմանն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը», - ասել է նա Սկոպյեում՝ կազմակերպության արտգործնախարարների նիստում, փոխանցում է ТАСС-ը։
Այս կապակցությամբ Օսմանին հավելել է, որ ԵԱՀԿ-ն «կառուցողական երկխոսության» հարթակ է առաջարկում։




























