Արաբական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր` պնդելով, թե դրանք Մաումար Քադաֆիի, նրա որդի Մութասիմի եւ Լիբիայի պաշտպանության նախկին նախարարի հուղարկավորության տեսագրությունն է: Al-Alaan TV-ի տարածած կադրերում երեւում են երեք դագաղներ եւ աղոթք անող մարդիկ: Ոչ մի ապացույց չկա, որ դրանք Քադաֆիի հուղարկավորության կադրերն են:

Մուամար Քադաֆին գերի էր ընկել հոկտեմբերի 20-ին Սիրտում եւ գնդակահարվել էր նոր իշխանությունների զինյալների կողմից, չբացահայտված հանգամանքներում: Հոկտեմբերի 25-ին Քադաֆին հուղարկավորվել էր լիբիական անապատում: