Սիրիական ՀՕՊ համակարգերն արձագանքել են իսրայելական հրթիռային հարվածին, որը հասցվել է Դամասկոսի որոշ շրջաններին, տեղեկացրել է SANA սիրիական տեղեկատվական գործակալությունը։
«Այսօր ժամը մոտ 01.35-ին իսրայելցի հակառակորդը օդային գրոհ է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի արվարձանի որոշ կետերի»,- գործակալությանը տեղեկացրել է զինվորական աղբյուրը։
Աղբյուրն ավելացրել է, որ սիրիական ՀՕՊ միջոցներն արձագանքել են հրթիռներին եւ խփել դրանց մեծ մասը։





























