«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Մասիս քաղաքի հեռախոսագծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2011թ. տարեվերջ, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ Ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

Նշենք, որ հոկտեմբերի վերջի դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82 տոկոսը, իսկ բաժանորդային ցանցի մալուխմների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ: