Նոյեմբերի 8-ին, 2005 YU55 աստղակերպը կընթանա Երկրից 324,6 հազ. կմ հեռավորության վրա:
Գնդաձեւ աստղակերպի տրամագիծը հասնում է 400 մետրի: Այն սեփական առանցքի շուրջը շատ դանդաղ է պտտվում` 18 ժամում մեկ անգամ: 2005 YU55-ին չափսերով նման երկնային մարմին վերջին անգամ այդքան մոտեցել է Երկրին 1976թ.: Հաջորդ այդպիսի «հանդիպումը» տեղի կունենա 2028թ.:
Պուերտո-Ռիկոյի հեռադիտակը ուշադիր կհետեւի երկնային մարմնին: Աստղակերպը առավելագույնս կմոտենա Երկրին նոյեմբերի 8-ին` ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով ժամը 15:28-ին (Մոսկովյան ժամանակով` նոյեմբերի 9-ին, ժամը 01:28):
ԱՄՆ Ազգային ավիացիայի եւ տիեզերական տարածության ուսումնասիրության վարչությունը 2005 YU55 աստղակերպի մանրակրկիտ ուսումնասիրություն կանցկացնի:
2005 YU55 աստղակերպը հայտնագործվել էր Spacewatch նախագծի շրջանակներում, որն իրականացվել է Արիզոնայի ամերիկյան համալսարանի եւ ԱՄՆ Թուսոն քաղաքի Լուսնային հետազոտությունների Լաբորատորիայի համատեղ ջանքերով`2005թ. դեկտեմբերի 28-ին, տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը:




























