Այսօր մենք բախվել ենք մի շարք միջազգային մարտահրավերների, մենք որոշակի թյուրըմբռնման ենք հանդիպել որոշ երկրների կողմից, որոնց գործընկեր ենք համարում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Մենք նրանց ենք հասցնում մեր դիրքորոշումը եւ ընդգծում միջազգային իրավունքի կիրառման կարեւորությունը բոլոր երկրների հանդեպ։ Այն չպետք է ընտրովի լինի»,- նշել է նա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ալիեւը տեղեկացրել է, որ Ադրբեջանը լուծել է «բոլոր հարցերը»՝ Արցախի հայերի էթնիկական զտումն անվանելով «Ադրբեջանի իրավունք»։
Ալիեւը, որն ավելի քան 100 հազար հայերի հարկադրել է հեռանալ իրենց հայրենիքից, փորձել է նաեւ պարծենալ, որ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իբր «խաղաղ բնակչության շրջանում ոչ մի կորուստ չի եղել»։





























