Մենք արդեն աջակցություն ենք ցուցաբերում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին, և կատարվում են համապատասխան վճարումներ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա հավելել է, որ ուսանողների աջակցության ծրագրերի շահառուների ցանկը կընդլայնվի այն ուսանողներով,  որոնց ընտանիքները բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից։

«Կարծում եմ՝ կառավարության նիստում որոշում կկայացվի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի բուհերում սովորող այն ուսանողներին, որոնց համար վճարել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները»,- նշել է նախարարը։