Պաղեստինյան հարցը եւ Գազայում ռմբակոծությունների դադարեցումը կդառնան Մոսկվայում կայանալիք բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը, Ռուսաստան պաշտոնական այցով մեկնելուց առաջ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Քննարկման կարեւոր հարցերից մեկը պաղեստինյան հարցն է եւ ռմբակոծությունների, շրջափակման դադարեցումը Գազայում, օգնության ցուցաբերումը ճնշված պաղեստինցի ժողովրդին»,- նախագահի խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։
Ավելի վաղ IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ Ռայիսին այցով մեկնել է Մոսկվա, եւ ընդգծել էր, որ երկու նախագահների բանակցությունների առարկա են դառնալու երկկողմ հարաբերությունների հարցերը, այդ թվում՝ տնտեսական կապերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգը։ Ռայիսիի մեկօրյա այցի գլխավոր թեման, նշել է IRNA-ն, լինելու են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը եւ Գազայի հատվածի իրավիճակը։ Իրանի նավթի նախարարության Shana պաշտոնական լրատվամիջոցն իր հերթին նշել է, որ նախագահին ուղեկցելու է նավթի նախարար Ջավադ Օուջին։





























