Եվրամիությունը փորձում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի լուծմանը:

SalamNews-ը հայտնում է, որ այս մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Նա ընդգծել է, որ ամեն ամիս այցելելու է Բաքու եւ փորձելու է կարգավորել հակամարտությունը:

 «Մենք համագործակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Կարծում եմ` ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի: Երեկ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում ես այդ հարցը բարձրացրեցի: Այցի շրջանակներում ես կհանդիպեմ  Միլի մեջլիսի  խոսնակ Օկտա Ասադովի  եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ինձ համար շատ հաճելի է այցելել Ադրբեջան: Ես շատ կցանկանայի, որ հակամարտությունը կարգավորելու ջանքերը աշխուժանային»,- նշել է Լեֆորը: