«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 27-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Պատճառն առաջարկի ու պահանջարկի գնի էական տարբերությունն է: Այսպես` դոլարն առաջարկվել է 379 դրամով, սակայն պահանջարկը չի գերազանցել 378-ը:

Կանխիկ արտարժույթի շուկայում երեկվա համեմատ դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքները չեն փոխվել: Դոլարը գնվում է 377-8 դրամով, վաճառվում 380 դրամով: