Թուրքիայում քրդական հարցի վերաբերյալ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության կողմից կազմված զեկույցում նշվում է, որ Թուրքիայում լրագրողները PKK-ի դեմ պատերազմում գտնվում են «պատանդի» վիճակում։

Fırat գործակալության փոխանցմամբ՝  «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում նշվում է, որ խոսքի եւ ազատ լրատվության համար խիստ վտանգավոր է այն, որ թուրքական AA, AHK, CIHAN եւ IHA լրատվական գործակալություններն ուղղորդվում են իշխանությունների կողմից։

Զեկույցում հիշատակվել է PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանի հետ հարցազրույցի համար դատապարտված թուրք լրագրող Էրթուղրուլ Մավին, ինչպես նաեւ Taraf-ի թղթակիցը, ում համար դատարանում պահանջվում էր 7,5 տարի ազատազրկում միայն նրա համար, որ վերջինս այցելել էր քրդական Firat գործակալության կայքը։