Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ծրագրում է մոտ ապագայում այցելել Հարավային Կովկաս: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում եւ վրացական ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` հավելելով, որ նախանշված այցի ժամկետները դեռ հստակեցված չեն:
Լեֆորի խոսքով, Քեթրին Էշթոնը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը շատ կարեւոր է Եվրամիության համար, գրում է ադրբեջանական APA գործակալությունը:
Պատասխանելով Էշթոնի տարածաշրջանային այցի նպատակների եւ խնդիրների մասին հարցին` Լեֆորն ասել է. «ԵՄ-ն շահագրգռված տարածաշրջանի մեջ: Եվրոպայում գազային միջանցքի նախագիծը լուրջ պատճառ է ԵՄ-ի համար»:




























