«Բազումք» ընկերությունը տեսանյութ է հրապարակել`  ներկայացնելով «Հայասաթ-1»-ի անջատումը հրթիռից:

«Ուրախ ենք ներկայացնել «Հայասաթ-1»-ի առաքելության ևս մեկ տպավորիչ պահ՝ արբանյակի անջատումը հրթիռից: Տեսանյութի ձախ կողմում կարող եք տեսնել հրթիռում զետեղված 1U չափի երկու Քյուբսաթերի դուրս գալը արձակող կայանքից՝ ENSO  և HAYASAT-1:

Արձակումն իրականացվել է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին SpaceX-ի Falcon 9 հրթիռի կողմից»,- գրված է տեսանյութին կից: