Շվեդական Ֆալուն քաղաքում ավարտվել է աննախադեպ դատավարությունը, երբ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել կին մանկապիղծների խոշոր հանցախումբը:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, ավելի քան երկու տասնյակ կանայք, նրանց թվում նաեւ թոշակառուներ մշտապես մանկական պոռնոգրաֆիա են փոխանակել եւ ինտերնետում ներկայացրել իրենց այլասերված ֆանտազիաները: Բոլոր 23 ամբաստանյալները, որոնք 38-ից 70 տարեկան են, մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել են պայմանական ազատազրկման կամ գումարային տուգանքների: Տուգանքները տատանվում են 273-ից 1965 եվրոյի սահմաններում:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ իրավապահների ձեռքում է հայտնվել հանցախմբի պարագլխի համակարգիչը: Կոշտ սկավառակի վրա 1181 լուսանկար եւ 40 տեսահոլովակներ են եղել երեխաների մասնակցությամբ: Հավաքածուում նաեւ երեխաների բռնաբարության ապացույցներ են եղել: Ստուգելով էլեկտրոնային փոստը` ոստիկանները պարզել են, որ բոլոր հասցեատերերը կանայք են, հարգված կանայք, տատիկներ, որոնք նախկինում երբեք օրենք չեն խախտել, սակայն պարզվում է, որ իրականում սեռագարներ են:

Արդյունքում սահմռկեցուցիչ փաստերը ներկայացվել են դատարանին: Կանանցից մեկը վատացել է հենց դատարանում, երբ երբ դատախազը կարդացել է նրա նամակը` ուղղված ընկերուհուն: