Այսօր` հոկտեմբերի 27-ին, ժամը 15:35-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել մի երիտասարդ աղջիկ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս տեղում մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ ինքնասպան է եղել Երեւանի բնակչուհի, 28-ամյա Յանա Մանասյանը: