Արարատ քաղաքի հիվանդանոցից, հոկտեմբերի 26-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով Արարատի մարզի Այգավան գյուղից 7-ամյա մի տղա է բուժօգնության տեղափոխվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ երեխան վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.45-ի սահմաններում, իրենց տան բակում, անհայտ առարկայով խաղալու ժամանակ առաջացած պայթյունի հետեւանքով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




























