ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային միջոցառումների ցանկ են առաջարկել, որոնք կարող են համարժեք պատասխան լինել Թեհրանի գործողություններին (Մամուլում լուրեր էին տարածվել, որ Թեհրանը Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանի դեմ մահափորձ է նախապատրաստել):
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ, «համարժեք պատասխան» ասելով նկատի ունեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարների ու օպերատիվ աշխատակիցների թիրախային սպանությունները, հաքերային հարձակումներն ընդդեմ Իրանի պետական հաստատությունների, ԿՀՎ-ի ուժերով գաղտնի օպերացիաների իրականացում եւ ԱՄՆ հատուկջոկատայինների մարտարշավներ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Los Angeles Times թերթը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան իշխանությունները մեղադրել են պաշտոնական Թեհրանին` Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպան Ադել ալ-Ջուբեյրայի սպանությունը նախապատրաստելու մեջ: Իրանում այդ մեղադրանքները կտրականապես հերքում են:




























