Հայաստանի կառավարությունն այսօր` հոկտեմբերի 27-ի նիստում, հաստատեց հարկային փաթեթը, որը մոտ 20 օրենքներում փոփոխությունների նախագծեր է պարունակում:
Հատկանշական է, որ հարցը օրակարգ է մտել որպես լրացուցիչ հարց, կառավարության պաշտոնական կայքէջում առայժմ բացակայում են կոնկրետ նախագծերի վերաբերյալ տեղեկությունները:
Ըստ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` փաթեթը ենթադրում է բարձրացնել ներմուծվող թանկարժեք ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը, կվերանայվի խաղատների ու վիճակախաղերի հարկման դրույքաչափը: նախատեսվում է նաեւ նոր հարկատեսակ մտցնել` շքեղ ավտոմեքենաների համար:
Բացի այդ` գործարար միջավայրը բարելավելու համար նախատեսվում է պարզեցնել հարկային գերավճարների վերադարձման կարգը:



























