Georgian Times մեդիա-հոլդինգի հիմնադիրներից մեկը` Մալխազ Գուլաշվիլին, ով հետախուզման մեջ էր գտնվում ուղիղ եթերում ծեծկռտուք սարքելու առթիվ հարուցված քրեական գործի համար, հոկտեմբերի 25-ին ձերբակալվել էր վրաց-ադրբեջանական սահմանին, հոկտեմբերի 27-ին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գուլաշվիլին լիովին ընդունել է իր մեղքը եւ համաձայնել համագործակցել  հետաքննության հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը` դատարանը դատապարտեց Գուլաշվիլին 1 տարի եւ 6 ամիս ազատազրկման:

Գուլաշվիլիին փնտրում էին  2010թ.  մայիսի 7-ին «Caucasia» հեռուստաընկերության ուղիղ եթերում  կատարած խուլիգանական գործողությունների համար: Այդ ժամանակ նա մի քանի իր կողմնակիցների հետ հեռուստաեթերում ծեծկռտուք են  սկսել իրենց ընդդիմախոսների հետ:

Գուլաշվիլին մինչեւ Վրաստանից փախչելը իր Georgian Times թերթում մշտապես քննադատել է վրացական իշխանութոյւններին: