Ինտերնետ-հսկա Google-ը ռուսաստանցի IT մասնագետ Սերգեյ Գլազունովին 13 հազար դոլար է վճարել Google Chrome բրաուզերում խոցելի կետերը հայտնաբերելու համար:
Ինչպես հաղորդում է Pravda.ru-ն, իրենից բացի, miaubiz մականունով հանդես եկող ոմն հաքեր, ավելի քան 10 հազար դոլար է ստացել եւս մեկ խոցելի կետ հայտնաբերելու համար:
Computerworld-ի տվյալներով, Գլազունովն ու miaubiz-ը, պարբերաբար, խոցելի կետեր են հայտնաբերում Google Chrome-ում: Այս տարի այդ բրաուզերում հայտնաբերված խոցելի կետերի 57 տոկոսը հենց նրանց է բաժին ընկել:
2011-ին Google-ը ծախսել է ավելի քան 170 հազար դոլար` խողելի կետեր հայտնաբերողներին վճարելու համար:




























