Ադրբեջանի ռազմահայրենասիրական մարզատեխնիկական կամավոր ընկերությունը զորակոչային տարիքի երիտասարդների համար հետախուզական դասընթացներ է կազմակերպում: Ըստ ԱՊԱ գործակալության` այդ մասին ասել է ընկերության նախագահ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջեւը:
«Այս դասընթացների տարբերությունն այն է, որ կսովորեցնեն կրակել անձայն զենքից, մասնավորապես` արբալետից: Մենք արդեն պատվիրել ենք 40-50 մետր հեռահարության արբալետներ»,-նշել է նա:
Նա ասել է, թե հարցումները պարզել են, որ շատ երիտասարդներ ցանկանում են ծառայել հետախուզությունում, եւ դասընթացների կազմակերպումը ելնում է հենց այդ ցանկությունից:




























