ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողություններն ավարտելու օգտին:

Անվտանգության խորհրդի 15 անդամները կողմ են արտահայտվել հոկտեմբերի 31-ի ժամը 23:59-ից Լիբիայի օդային տարածքը անթռիչք գոտի հայտարարելու որոշումը չեղյալ համարելուն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքի գործողությունները նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 31-ին, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Լիբիայում, ՆԱՏՕ-ի կողմից ռազմական գործողություններն սկսվել են այս տարվա մարտին, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն համապատասխան բանաձեւ ընդունեց: