Հոկտեմբերի 26-ի առավոտյան, ՌԴ Ալթայի երկրամասի Սմոլենսկոյե գյուղի ձեռնարկատեր Վարազդատ Մակարյանն իր տան դարպասին եւ պատերի վրա ֆաշիստական խաչ է նկատել` «Ռուսաստանը ռուսների համար» գրությամբ: Նա արդեն մոտ 20 տարի բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է գործարարությամբ,  որի հիմնական ուղղությունը  հացահատիկի մշակումն ու  ստացված բերքի վերամշակումն է:  Ձեռնարկությունը կոչվում է «Ալթայի հաց» ընկերություն:  Մակարյանը տեղական գործակալությանն ասել է, որ երբեք տեղի բնակչություն հետ ազգային հարցերի հետ կապված ընդհարում չի եղել:

Մակարյանը միայն մեկ վարկած ունի.  մի  քանի տարի անընդմեջ նրա հարաբերությունները լարված են  շրջանային ղեկավարի հետ, եւ ձեռնարկատերը ենթադրում է, որ դա կարող է նրա ձեռքի գործը լինել:

Եթե ենթադրությունը ճիշտ է, ապա  շատ զավեշտալի իրավիճակ է ստացվում: Սմոլենսկի շրջանի ղեկավարը` Վլադիմիր Շիտցը,  ազգանունից դատելով, գերմանական արմատներ ունի: Ստացվում է, որ գերմանացին պետք է հայի հետ «կիսի» Ռուսաստանը:

Պատմությանը բոլոր մանրամասնություններով հնարավոր է ծանոթանալ Amic.Ru կայքում: