Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 27-ին, ընդունել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, ում հետ քննարկել է ՀՀ մարզերի եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության ներկա վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայաստանի մի խումբ մարզպետների մասնակցությամբ:
Երկուստեք նշվել է, որ երկու հայկական հանրապետությունների վարչական միավորների մակարդակով փոխգործակցությունը հանդիսանում է ինտեգրացիոն գործընթացների ամենաօպտիմալ տարբերակներից մեկը, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ օգտագործել տեղերում առկա ներուժը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:




























