Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և դժգոհություն հայտնել ՄԱԿ-ում Մոսկվայի ներկայացուցիչների «հակաիսրայելական դիրքորոշման» առնչությամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարության հայտարարությունը։

Ռուսաստանը պաշտպանել է Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որի վրա ԱՄՆ-ն վետո է դրել ուրբաթ օրը:

Դիմելով Պուտինին՝  Նաթանյահուն նաև  «խիստ դժգոհել է»  Իրանի հետ Ռուսաստանի «վտանգավոր» համագործակցության առիթով, ասվում է Իսրայելի կառավարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Բենիամին Նաթանյահուի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։