Ադրբեջանը 2023 թվականին եվրոպական երկրներ է ուղարկել մոտ 12 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը նույն ժամանակահատվածում Բաքվի արտահանած վառելիքի ծավալի գրեթե կեսն է։ Այս մասին AzTV-ի ուղիղ եթերում պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Газета.ру-ն։
2023 թվականի ապրիլի սկզբին Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումների աճի մասին առաջին տվյալները հայտնվեցին։ 2023 թվականի առաջին եռամսյակում Բաքուն հաջողությամբ մեծացրել է գազի արտահանման ծավալը՝ արտասահման վաճառելով 6,5 մլրդ խմ։ Սա 11,2%-ով ավելի է, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածում, ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը։
Բացի այդ, նա ընդգծել է, որ արտահանման ընդհանուր ծավալի 45%-ը կամ 2,9 մլրդ խմ-ը ուղարկվել է Եվրոպա՝ 41%-ը կամ 2,7 մլրդ խմ-ը՝ Թուրքիա, իսկ մնացած 14%-ը կամ 0,9 մլրդ խմ-ը ձեռք է բերել Վրաստանը։
Հոկտեմբերին Ադրբեջանը հայտարարեց Թուրքիայում գազային հանգույցի իրականացմանը մասնակցելու պատրաստակամության մասին։





























