Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության կողմից վերջին օրերս անցկացված օպերացիոն գործողությունների արդյունքում ձերբակալվել է 13 մարդ եւ առգավվել ընդհանուր առմամբ 15 կիլոգրամից ավել թմրանյութ, մեծամասամբ հաշիշ եւ հերոին տեսակի, հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը` վկայակոչելով ԱԱԾ հասարակական կապերի բաժնի հաղորդած տեղեկությունները:

Տեղեկության համաձայն, ձերբակալվածներից ոմանք զբաղվում էին Իրանից Ադրբեջան թմրանյութերի տեղափոխմամբ եւ առք ու վաճառքով: