Թուրքիայում ընթացող շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 6-րդ տուրում ընթացիկ առաջատար Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին եւ պահպանեց առաջատար դիրքը:

Առաջինը պարտիան չորրորդ տախտակին հաղթանակով ավարտեց Արման Միքայելյանը:

Երկրորդ եւ երրորդ տախտակին ոչ ոքի խաղացին Հովհաննես Գաբուզյանն ու Տիգրան Հարությունյանը:

Կարեն Գրիգորյանն առաջին տախտակին սեւերով վերջինը ավարտեց պարտիան ոչ ոքի եւ Հայաստանը հաղթեց Արման Միքայելյանի հաղթանակի շնորհիվ: