2024թ. փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուն կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից կդառնա Իլհամ Ալիեւը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ-կենտրոնական աշխատակազմի ղեկավար Թաիր Բուդաղովը։
Նրա խոսքով՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության վարչությունը պատրաստվում է լրամշակել միջոցառումների պլանը արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված։ Թաիր Բուդաղովը նշել է, որ նիստի ժամկետի մասին կհայտարարվի առաջիկա օրերին։


























