Facebook գործարկում է «Վստահելի ընկերներ» (Trusted Friends) ֆունկցիան, որի օգնությամբ հնարավոր կլինի վերականգնել աքաունթը գաղտնաբառի կորցնելու կամ հաքերների գրոհի դեպքում:
«Վստահելի ընկերներ» ֆունկցիան Facebook-ը համեմատում է տան դռան երկրորդ բանալու հետ, որը վստահելի բարեկամի մոտ է:
Facebook-ը կառաջարկի ընտրել երեքից հինգ վստահելի ընկերների, որոնց կուղարկի հաստատող կոդերը: Երբ ընկերներն այդ կոդերը տրամադրեն օգնության կարիք ունեցող օգտատիրոջը, նա կկարողանա վերականգնել աքաունթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:




























