Թուրքիայի «Մրցակցության խորհուրդ» հակամենաշնորհային կարգավորողը հետաքննություն է սկսել Meta ընկերության դեմ, որը Ռուսաստանում ծայրահեղական է համարվում։
Հայտարարությունում ընդգծվել է, որ այդ որոշումն ընդունվել է նախաքննության ավարտից հետո, քանի որ ամերիկյան ընկերությունը որոշել է միավորել օգտատերերի օգտահաշիվները Instagram եւ Threads հավելվածներում։
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ նման գործողությունները խախտում են Թուրքիայում մրցակցության պաշտպանության մասին օրենքը։ Եթե դրանք հաստատվեն, սոցիալական ցանցը ստիպված կլինի տուգանք վճարել, որի գումարն առայժմ չի հնչեցվում։
Threads սոցիալական ցանցը, որը մրցակցում է Х սոցցանցի հետ, պաշտոնապես գործարկվել է 2023թ. հուլիսին։ Նոր սոցիալական ցանցի բաժանորդների թիվը հասել է 30 մլն մարդու մեկ օրում, այժմ նրանց թիվը գերազանցում է ավելի քան 140 մլն-ը։




























