Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նորից խոստացել է ամեն կերպ աջակցել Ադրբեջանին։

«Մենք հարգում ենք Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի հիշատակը նրա մահվան 20-րդ տարելիցին։ Հեյդար Ալիեւի «Մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը մենք կփոխանցենք սերնդեսերունդ որպես ժառանգություն, եւ միշտ միասին կլինենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ», նշվել է թուրքական նախարարության հրապարակման մեջ, տեղեկացրել է APA-ն։