Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների զբաղվածության խնդրի արդյունավետ լուծումը, ի թիվս այլ հարցերի, կարևոր է առաջարկի և պահանջարկի հավասարակշռության տեսանկյունից՝ գնաճային ճնշումներից խուսափելու համար։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող պետական ​​աջակցությունը մեծացնում է սպառումը։ Մանրածախ առևտրի ոլորտում կտրուկ աճը մասամբ պայմանավորված է դրանով։

Գալստյանը վստահեցրեց, որ ԿԲ-ն պայքարելու է գնաճը ցածր և կառավարելի պահելու համար։

«Սա է երկրի տնտեսության զարգացման բանալին, քանի որ դա մեզ թույլ է տալիս ներդրումներ ներգրավել։ Այս պարագայում նույնպես աշխատավարձերի կտրուկ փոփոխությունների կարիք չկա»,- ընդգծեց նա։