Իրանը մտադիր է բնական գազի արտահանումը եռապատկել: Այդ մասին «Mehr» գործակալությանը հայտնել է Իրանի Գազի արտահանման ազգային ընիերության գլխավոր տնօրեն Հոսեյն Բիդարմագզը:
Նրա խոսքով, 2015 թվականին իրանական գազի արտահանումը պետք է գերազանցի օրական 100 միլիոն խմ-ն: Բնական գազի համաշխրահային առետրում Իրանի մասնաբաժինը մեծացնելու նպատակով գլխավոր առաջնահերթությունը կտրվի հարեւան երկրներին:
Ռուսաստանին գազ մատակարարելու մասին Բիդարմագզն ասել է, որ նավթի եւ գազի ոլորտում բանակցություններն Իրանի եւ Ռուսաստանի միջեւ մշտական բնույն ունեն: Իրանը պատրաստ է բնական գազ արտահանել Ռուսաստան:



























